Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Բայց երբ անօգուտ բան էր աղաչում, չլսվեց. «Եվ դրա համար, — ասում է առաքյալը, — երեք անգամ աղաչեցի Տիրոջը… բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է» (Բ Կորնթ. 12: 8-9): Նախապես ո՞վ է ավելի արդար, քան Մովսեսը: Եվ նա նույնպես չլսվեց, և Աստված նրան ասաց` բավական է (Բ Օր. 3:26):Քանի որ նա խնդրում էր, որ մտնի ավետյաց երկիր, իսկ դա անօգուտ կլիներ, ապա և Աստված թույլ չտվեց: Բացի այդ` մենք չենք լսվում նաև այլ պատճառով, որ մե ղքերի մեջ ենք հենց այն ժամանակ, երբ խնդրում ենք :
Այդ մասին Աստված ցույց է տալիս, երբ հրեաների մասին ասում է Երեմիային. «Իսկ դու մի’ աղոթիր այդ ժողովրդի համար… Չե՞ս տեսնում, թե ինչե’ր են կատարում» (Երեմիա 7:16-17): Նրանք, ասում է Նա, պ իղծ բաներ են անում, իսկ դու նրանց համար խնդրում ես: Բայց Ես չեմ լսելու քեզ: Հավասարապես, երբ մենք մեր թշնա միների դեմ ինչ-որ բան ենք խնդրում, ապա ոչ միայն չենք լսվում, այլև բար կացնում ենք Աստծուն: Աղոթքը բժ շկություն է, սակայն երբ չգիտենք, թե ինչպես օգտագործել այդ բժշ կությունը, ապա չենք կարող օգտվել նրա բու ժական զո րությունից :