Ավագ որդուս անվանում եմ «ճակատագրի ամանորյա նվեր»։ Եվ այսպես, անցնող տարվա վերջին օրը՝ յոթ տարի առաջ, ես ամուսնուս ուղարկեցի խանութ՝ տոնական սեղանի համար ինչ-որ բան գնելու, և ամուսինս վերադարձավ ոչ մենակ՝ նորածին մի երեխա գրկին… Ես կանգնեցի և չգիտեի, թե ինչպես արձագանքել տեղի ունեցողին: Նա ինձ տվեց երեխային ու անհետացավ մուտքի դռան հետևում ՝ «Բռնիր, ես ամեն ինչ հետո կբացատրեմ»: Մենք մնացինք նրա հետ մենակ, առաջին անգամ էի, որ ես իմ գրկում պահեցի այդքան փոքրիկ երեխային, հիշում եմ, որ կանգնած էի, նայում էի նրան, քնած էր և հազիվ էր շնչում:
Որոշ ժամանակ անց ամուսինս վերադարձավ. — Ոչ մի տեղ չկա, լավ, սա ինչ մայր է, երեխային թողել է շքամուտքի մոտ ու անհետացել է:. Զանգեցի հարևաններին, բայց պարզվեց, որ նրանցից ոչ ոք չի տեսել երեխայնի մորը: Ես չէի կարողանում հասկանալ, ինչպես կարող էր մայրը փոքրիկին թողնել այս ցրտին դրսում: ԵՍկասկածանքով նայեցի ամուսնուս. — Հուսով եմ քոնը չէ։ Ամուսինս շփոթված ինձ նայեց, ես հասկացա, թե ինչ անհեթեթ հարց տվեցի: Տարիներ առաջ պարզ դարձավ, որ ամուսինս անպ տուղ է: Նա ինձ առաջարկեց բաժանվել և ուրիշ տղամարդու հետ ամուսնանալ, որպեսզի կարողանամ երեխաներ ունենալ:
Բայց ես հրաժարվեցի: Ես շատ էի սիրում իմ ամուսնուն: Եվ պտակերացրեք մեր շփոթմունքը, երբ մեր տանը նորածին էր հայտնվել,թեկուզ և օտար է: Գուցե սա է մեր ճակատագիրը … Մենք որդեգերցինք նրան: Իսկ դրանից երկու տարի հետո մենք որդեգրեցինք դստերս: Հիմա մեր տունը լցված է մանկական ձայներով ու ծիծաղով, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես էինք ամուսնուս հետ մենակ ապրում: Իհարկե, դժ վարություններ կան, բայց ես հասկանում եմ, որ այս ամենը մանրուք է, երբ գրկում եմ երեխաներիս, և նրանք կամացուկ շշնջում են ինձ. «Մայրիկ, մենք սիրում ենք քեզ»: