Տունս ծախել եմ ու ուզում եմ գումարի կեսը օգտագործել մի կարիքավոր ընտանիքի համար գյուղում բնակարան գնել․ չգիտեմ՝ ինչպես գտնեմ այդպիսի ընտանիք, ով կարող է ինձ օգնել այս հարցում

Մի քանի բնակարան ունեմ, որոնք տվել եմ վարձով, էտ գումարով ապրում եմ, բայց հիմա մտքովս մի բան է անեցել, ուզում եմ դա իրագործել։ Տներիցս մեկը հանել եմ վաճառքի, ծախեմ ու մի լավ ընտանիքի գյուղում տուն առնեմ։ Կարիքավոր ընտանիք պետք է գտնեմ, ով իսկապես դրա կարիքը ունի։

Նպատակ էի դրել, որ տղես բանակից ողջ վերադառնա , ես պետքա Աստծուց ինչ-որ կերպ շնորհակալ լինեմ։ Իմ խնդրանքը իրականացավ ու հերթը իմն ա, որ ես իմ ասածը իրականացնեմ։ Մի գրամ չեմ մտածում, որ տուն եմ կորցնում, ավելին՝ մտածում եմ, որ դրանից հետո ավելի լավ ա լինելու, որվհետև կիմանամ, որ էս աշխարհում ես էլ կարողացա մի ընտանիքի երջանկացնել։

Օգնության կարիք ունեմ, գրեք այդպիսի ընտանիքի տվյալներ ու ես սկսեմ ուսումնասիրել, նրանց պայմանները այցելեմ, խոսեմ, հասկանամ ինչ են ուզում ու որտեց կցանկանան մշտական բնակություն հաստատել։Կամ, եթե ցանկանան իրենց համար գործ դնել, մի հացի փուռ օգնեմ դնեն, որ կարողանան ստաբիլ գումար վաստակել, գուցե դա էլ ավելի լավ ապագա ստեղծելու առիթ լինի նրանց համար։