Սաղ հարևանները ուբոռկա էին սկսել, մնացել էինք մենք։ Ես էլ հարսիս հանեցի ասեցի, քանի մարդս ու տղես տունը չեն լինելու մի քանի օրում շուտ֊շուտ մաքրենք պրծնենք։ Տունն էլ որ մանավանդ նոր էիմք ռեմոնտ արել շատ անելու բան չկար։ Մենակ պիտի դարակները դասավորվեր, ամեն ինչ նորից սիրուն տեղը դրվեր։Պաըուհանները ծուտ շուտ լվացինք, դռները ես սրբեցի թաց շորերով։ էն մյուս օրն էլ շուշեղենը, մեբելը մաքրեցինք, լվացինք շարեցինք տեղը։
Խալիներն էլ ինչքան ժամանակա լվացել, պադվալում դրել էինք, որ ուբոռկից հետո նորից փռեինք։ Մնացել էր մենակ դարակները մաքրվեր, էն էլ արդեն հարսս իրա սենյակինը պիտի աներ, ես էլ մեր։ Տեսա լիքը շոր մի կողմի վրայա դնում։ Ասեցի ինչը, որ հինա, վրեն ճի լինում, հագնել կլինի, սիրուն ծալի դնի մի տոպրակի մեջ։
Քրոջս մոտ գյուղ պիտի գնայի, ինչը որ կլինոր կտայինք թոռներին ու հարսին։ Ես էլ իմ դարակներից էի մի երկու բան հանել։ Ընդհանուր դասավորելուց էլ հարսիս շորերի մեջ մի հատ կամբինացիա տեսա։Էն որ գյուղում տենց բան տենամ տեղով փչացած կհանեն էդ աղջկամ։ Կանչեցի էդ տվեցի ձեռը, վրեն էլ խոսացի, որ գիտեր գյուղում էդ տենային անուններս ոնց էր դուրս գալու։ Հիմա էլ դրա պատճառով տղուս պատվի հետ էր խաղալու։