Վարորդները չեն տուգանվի մուգ ապակիների համար. քաղաքացիների արձագանքը

Վարորդները չեն տուգանվի մուգ ապակիների համար. քաղաքացիների արձագանքը Ինչպես հայտնի է՝ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները պետք է հայտնաբերեին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության ենթարկեին վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Այս ընթացքում բոլոր վարորդները հեռացնում էին մեքենաների դիմապակինների վրայի այսպես ասած «պլյոնկաները»: Սակայն հիմա իշխանությունները մտքափոխվել են: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` երեկ ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցչները ու որոշել զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել: ArmLur.am-ը հարցում իրականացրեց քաղաքում՝ պարզելու թե քաղաքացիները ինչպես են վերաբերվում փոփոխությանը և արդոք արդեն հեռացրե՞լ են իրենց դիմապակիների մուգ թաղանթները: Մանրամասները՝ ստորև տեսանյութում