Էրեխուս անունը Ասքանազ ենք դրել, սաղ նենց են բերանները բացել, ոնց որ առաջին անգամ են լսում․ Անկիրթներ

Սկեսրայրս շատ հարգանքով մարդ է եղել։ Նա մեծ ընկերություն ու բարեկամություն է ունեցել, սիրել է մարդկանց օգնել։ Նրա անունը՝ Ասքանազ, թնդացել է ողջ բարեկամության մեջ։ Նրան սիրել են, հարգել։ Սակայն ճակատագիրը նրա հանդեպ բնավ լավ չի վարվել։ Ասքանազը, ով այդքան մեծ հարգանք էր վայելում, կյանքից հեռացել է 32 տարեկան հասակում։ Ամուսինս այդ ժամանակ ընդամենը 5 տարեկան տղա է եղել, սակայն շատ- շատ է սիրել հորը, և միշտ ուզել է որդի ունենալ ու հոր անունով կոչել։

Բայց դե արի ու էսքանը մեր անկիրթ բարեկամներին բացատրի։ Անշնորհքի նման մենակ բերաններն են բացում՝ էրեխուս անունը լսելով։ Էլ ոչ ուզում են լսել՝ ինչու ենք նման կերպ անվանել երեխայիս, ոչ՝ ինչն է խորհուրդը։ Ինչևէ, չեմ պատրաստվում ամուսնուս ու իմ ընտանիքի ողջ կյանքը պատմել նրանց։ Ճիշտ է, բոլոր մայրիկներն էլ ուզում են երեխային ժամանակակից անուն տալ, բայց ի՞նչն է խնդիրը, ես համաձայնել եմ և վերջ։ Ամեն մարդ իր դատաստանը կստանա։