Ընկերուհիս ուզում ա աղջկաս հարս տանի, աղջիկս էլ դեմ չի. որ իմացա, շատ նեղվեցի, ես կտրականապես դեմ եմ, տեսեք որն ա պատճառը

Ընկերուհիս հրավիրել էր իրենց տուն՝ սուրճ խմելու ու նշել էր, որ անպայման աղջկաս էլ հետս տանեմ: Դե մենք էլ մյուս ընկերուհուս հետ մտանք մի քանին բան առանք ու գնացինք: Նույն կուրսում ենք սովորել ու արդեն 27 տարի է ընկերություն ենք անում, ամեն հարցով իրար կողքին կանգնած ենք: Շատ եմ սիրում ընկերուհիներիս, բայց երեկ մի բան եղավ, որից շատ նեղվել եմ:

Իմ աղջիկն ու ընկերուհուս տղան հասակակիցներ են: Ես գիտեմ, որ ընկերուհիս միշտ շատ սիրել է աղջկաս ու ցանկացել է, որ նրա նման հարս ունենա: Իր տղան էլ լավ մարդ է, ուղղակի շատ վատ սովորություններ ունի ու բավականին անկանոն կյանքով է ապրում: Երեկ մի պահ սուրճի սեղանի շուրջ ընկերուհիս ասաց, որ ուզում է աղջիկս իրենց տուն հարս գնա: Աղջիկս էլ ասաց, որ դիմ չէ:

Աղջկաս պատասխանից սիրտս տեղում վատացավ, որովհետև ես զգացի, որ հավանում է այդ տղային: Բայց նա չի պատկերացնում թե ինչ է սպասվում իրեն, եթե ամուսնանա այդ տղայի հետ: Ես գիտեմ, որ ընկերուհիս ուզում է աղջկս միջոցով տղային խելքի բերել, վերադարձնել ընտանիք ու հասուն կյանք, բայց ես չեմ ուզում, որ իմ աղջիկը տանջվի ու դժբախտանա: Մի խոսքով երեկվանից մտքերի մեջ եմ ու սիրտս կանգնում է միայն այն մտքից, որ աղջիկս կարող է սիրահարվել այդ տղային: