Զոքանչս ուզում ա անունս մեջքին տատու անի` երկու հատ խաչի կողքը․ Տեսնես՝ ի՞նչ ա մտքով անցնում…

Զոքանչս գողական աշխարհը, բարքերն ու վարքերը շատ է սիրում ու ընդունում։ Մի քանի դաջվաքներ ունի, որոնցից որոշները ցույց է տվել մեզ, որոշները՝ ոչ։Ասել է նաև, որ մեջքին երկու խաչ ունի դաջած, բայց դե ցույց չի տվել, միայն թե ես եմ նկատել՝ զգեստի բացվածքից տեսնելով։ Բայց սրանով էս պատմությունը չի ավարտվում։ Ի դեպ, մինչև պատմելս ասեմ, որ կինս էդ բարքերի հետ առհասարակ կապ չունի ու մոր ազդեցության տակ չի։

Էն օրը զոքանչիս հյուր ենք գնացել, մեկ էլ զոքանչս ասում ա՝ ուզում եմ անունդ տատու անեմ մեջքիս։ Զարմացած նայում եմ, չգիտեմ՝ ինչ ասեմ։ Մեկ էլ մանրամասնեց․ «Դե, ուզում եմ երկու խաչի արանքում ընտանիքիս անդամների անուները գրեմ։ Աղջկաս, թոռներիս անունները գրելու եմ, բայց դե դու էլ ես իմ ընտանիքի անդամ, եթե դեմ չես, քոնն էլ գրենք»։ Զարմանքից քար էի կտրել, համ ծիծաղս էր գալիս, համ լացս։ Համաձայնեցի։ Ընկերներիս մոտ կասեմ՝ էլ ո՞ւմ զոքանչն ա իրան էնքան սիրում, որ անունը տատու ա անում։