Աղջիկս դպրոցը ավարտեց էս տարի, ես էլ շատ հուզված ու ուրախ էի, չէի հավատում ու պատկերացնում, որ էրեխես էնքան ա մեծացել, որ արդեն դպրոցն ա ավարտում: Վերջի զանգից մի քանի օր հետո գնացինք ավարտական երեկոյի, պետք ա նշեինք, լավ ուրախանայինք: Մի խոսքով, սկզբում ամեն բան շատ լավ էր լավ պարեցինք, ուրախացանք, բայց վերջում տեսա, որ աղջիկս չկա:
Ման էկա ու տեսա, որ դասղեկի հետ կանգնած խոսում ա առանձին: Կողքից թաքուն մոտեցա, ասեցի հլը տենամ ինչ ա խոսում:
Պարզվում ա ավարտական քննություններից մեկից շատ ցածր ա ստացել, խնդրում էր դասղեին, որ ինձ չասի, գնահատականը բարձրացնի գոնե մի քանի միավորով:
Բռնել եմ թևից, տարել եմ տուն ու ջարդը տվել մեկ նրա համար, որ խաբում ա ինձ ու նրա համար, որ խայտառակում ա իրան, խնդրում ա դասղեկին, որ գնահատական բարձրացնեն: Էտ էր մնացել պակաս, խայտառակեց իրան էլ, ինձ էլ: