Մինչև էրեկվա զանգը, ինձ միշտ թվացել ա, որ ես օրհնված եմ, որ նման տղամարդ կա իմ կողքին ու ես նման սիրուն ընտանիք ունեմ: Ամուսինս միշտ ուշադիր ա էղել իմ ու էրեխու հանդեպ, ես էլ ինձ աշխարհի երջանիկն եմ զգացել ու իրան էլ շատ եմ սիրել:Հիմա պատմեմ էտ չարաբաստիկ զանգի մասին: Էրեկ անծանոթ կնոջից զանգ ստացա, որ ամուսինս իրա հետ ա կապված ու իրանք տղա էրեխա ունեն:Սկզբում չէի հավատում, բայց էտ աղջիկը նկար ուղարկեց, որտեղ մարդս էր փոքր տղա էրեխեն էլ գրկին:
Ամեն բան շուռ էկավ գլխիս: Խոսացի հետը ու ոչ մի բան չհերքեց: Պարզվում ա մարդս երկրորդ ընտանիք ունի ու հիմա ես ուղղակի չգիտեմ, թե ինչ անեմ: Հիմա ես ինձ աշխարհի ամենահիմար ու դժբախտ մարդն եմ զգում: Հիմա պետք ա ճիշտ որոշում կայացնեմ ու հասկանամ, թե ինչ եմ անելու հետագայում: Դուք եթե իմ փոխարեն լինեիք, ինչ կանեիք: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: