Կիսուրս շատ ձևավոր կինա, գիտի բոլորը տենց են: Ես երբեք չեմ սիրում ընկնել ձևականությունների ու ավելորդ ճոխությունների հետևեց ու հենց սկզբից էլ հասկանում էի որ կիսուրիս հետ դժարա լինելու: Ամուսնուս շատ էի սիրում ու մտածում կկարողանամ հաղթահարել այդ հակասությունը:
Այդքան էլ հարուստ ընտանիք չեն, բայց կիսուրս պնդել էր որ մեր հարսանիքը մեծ ու ճոխ անենք, չնայած ես ու ամուսինս հարսանիք անելու փոխարեն ուզում էինք մեղրամիս գնայինք երկրից դուրս այդ գումարով: Նենց պատմություն սարքեց հարսանիք չանելու մեր ցանկությունը, որ քիչ էր մնում նշանս հետ տայի ու ընդհանրապես հրաժարվեի ամուսնանալու մտքից:
Ամուսինս էլ էր հասկանում, որ մոր հետ դժար է լինելու համատեղ կյանք ապրել ու որոշել էինք սկզբնական շրջանում մաիսին ապրեինք հետո հիփոթեքով փոքրիկ տուն գնեինք մեզ համար: Հարսանիքից մի քանի ամիս անց որ կիսուրս իմացավ տուն գնելու մասին, նորից մեծ պատմություն սարքեց, բայց դա ավելի ամրապնդեց մեր միտք առանձին ապրելու:
Էն օրն էլ պատահաբար հայտաբերեցի, որ զարդատուփս դատարկ է, երբ կիուրս հարցրեցի այդ մասին գիտեք ինչ ասեց: Թե բա այդ զարդերը իր բարեկամներ են ինձ նվեր էին տվել հարսանիքիս ու ոչ թե տվել են որ ես վայելեմ, այլ իր համար են տվել որ տանը ոսկի ունենա, ինքն էլ տեսնելով որ առանձնանում ենք իրեն հասանելիք ոսկին վերցրելա ու տարել լոմբարդ, որ փողով իր արած ճոխ հարսանիքի պարտքերը տա: Ինձ էլ առաջարկեց աշխատեմ ու լոմբարդի փողերը փակեմ, նոր ոսկուն տեր դառնամ: