Ինչո՞ւ է այս գեղեցկուհին խոնարհվել աղբ հավաքողի առաջ․ Գնահատե՛ք ձեր ծնողներին, ով էլ որ լինեք.

«Միսս Թաիլանդ 2015» ահա, թե ինչ է գրված այս աղջկա կրած ժապավենի վրա։ Այս լուսանկարից և աղջկա կրած թագից իսկ պարզ է դառնում, որ նա սովորական մեկը չէ, այլ մի գեղեցկուհի, ով լավագույնն է ճանաչվել ողջ պետության սահմաններից ներս։ Նրա առաջ բացվել էին մեծ դռներ, սակայն այդ ամենը միայն այս մրցանակին արժանանալուց հետո։ Իսկ մինչ ա՞յդ։

Մինչ այդ նա մի հասարակ ընտանիքից սովորական աղջիկ էր։ Աղջիկը նույնիսկ կարելի է ասել, որ շատ ծանր կյանք է ունեցել, քանզի շատ ու շատ դժվարությունների է հանդիպել։ Սովին դիմակայելու միակ միջոցը նրա մայրիկի աշխատանքն է եղել։ Իսկ գիտե՞ք՝ ով էր նրա մայրիկը։

Գուցե չկռահեցիք, սակայն նա լուսանկարում պատկերված պարզ հագուստով կինն է։ Այո, դուստրը ծնկի է եկել մոր առաջ՝ ի նշան հարգանքի, սիրո ու երախտագիտության, քանի որ հենց մայրն էր, ով ամբողջ կյանքում աղբ է հավաքել որպեսզի աղջկան մեծացնի։