Ես խանութում վաճառող եմ աշխատում: Օրվա ընթացքում հազար տեսակ հաճախորրդա մտնում խանութ: Երկու օր առաջ մի դեպք պատահեց, որ մտքիցս դուրս չի գալիս: Խանութ մտան երկու տղա երեխա; Արտաքինից իրար շատ նման էին: Ենթադրեցի, որ ախպերներ են: Կլինեին մոտ 12-13 տարեկան: Լսեցի, որ մեկը մյուսին ասեց. Ապեր արի մամայի համար էս բուլկիից տանենք, մաման չամիչով բուլկի շատա սիրում: — Բայց իմ մոտի փողը չի հերիքի: — Ոչինչ ես իմ բուֆետի փողով կառնեմ, մաման շատ կուրախանա, չամիչով բուլկի շատա սիրում: Ընտրեցին ամենափամփլիկ բուլկին:
Ես կասսայի աշխատողին աչքով արեցի, որ գումարը չստանա: Տղաները մոտեցան կասսային, ուզում էին վճարել, կասիրն ասեց. — Արդեն ստացածա: Երեխեքը իրանց շուրջը նայեցին զարմացած, ուզում էին հասկանան, թե ո՞վ կարող էր ստացած լինել: Կասիրն ասեց, որ բուլկին ու էլի որոշ քաղցրավենիք խանութի տնօրինության կողմից ուղարկվում է նրանց մայրիկին: Տղաներն ուրախությունից շփոթվեցին. — Ապեր, մաման ոնց կուրախանա, հիշու՞մ ես երեկ ասում էր, որ վաֆլիա ուզում: