Ես սովորում էի քաղաքի հեղի նակավոր դպրոցներից մեկում: Մեր դասարանը ջոկածների դասարան էր, բոլորս հարուստ ընտանիքներից էինք: Բացի մեկից: Ինքը շատ վատ էր հագնվում, երկու տարի նույն շալվարով էր դասի գալիս: Չէինք թողնում, որ մեր կողքը կանգնի: Չէինք շփվում հետը: Անունը դրել էինք բո մժ Մուշո: Չնայած, ինքը մեր դասարանի գերազանցիկն էր, բայց էդ ոչ մի նշանակություն չուներ:
Դասամիջոցներին լուռ ու մունջ նստում էր: Մենք էլ ձեռ էինք առնում իրան: Մեր հետ ոչ մի անգամ քեֆերին չի մասնակցել, չ փողղ ուներ, ոչ էլ մենք ցանկություն ունեինք իրան մեր քեֆերի մասնակիցը դարձնել: Դպրոցը ավարտեց ոսկե մեդալով: Տարիներ անց հանդիպեցինք, շշ մած մնացի: Մամաս սր տի նոպա ունեցավ ու տեղափոխեցինք հի վան դանոց: Ողջ հի վան դանոցում թնդում էր Մուշեղ Աբգարյանի անունը:
Ասում էին հիանալի սր տա բան ա, հազարավոր մարդկանց կյանքա փրկել: Ինձ ծանոթ թվաց էդ անուն ազգանունը: Երբ մտա կաբինետ, անմիջապես ճանաչեցի: Նա էր, մեր դասարանի Մուշեղը: Նա ինձ չհիշեց, կամ էլ չցաանկացավ; Այսօր մամաաս ապրում ա հենց Մուշեղի շնորհիվ: Իսկ ժամանակին մենք կարծում էինք, որ կյանքում ամեն ինչ փողով է որոշվում: