Փեսուս մերը գեղացի ա, տղու հարսանիքին տան շորերով ու չստիկով էր եկել էդ կովը, վրայից էլ ընենց քրտինքի հոտ էր գալիս, ուզում էի չստիկը վերցնեմ տամ գլխին, աղջկաս սովորացրել եմ, որ դրան մամա չասի

Մի ամիս առաջ աղջկաս հարսանիքն էր: Ես տեղը տեղին պատրաստվել էի, ինչ պետքա աղջկաս համար արել էի, ամեն ինչը ընտիր էր: Ճոխ հարսանիք արեցի, շատ լավ էր: Բայց փեսուս մորը որ տեսա, շո կի մեջ ընկա: Մենակ դրա հագածը տենայիք: Եկել էր տան շորերով, չստիկներով: Տնաշենը գոնե լվանար շորը, վրայից շան հոտ էր գալիս: Շորի վրա էլ լիքը յուղի լաքա: Դաժե զզվեցի գրկեմ ու շնորհավորեմ: Չեմ հասկանում, փեսես չի տենու՞մ մոր վիճակը: Ես հասկանում եմ, որ էդ իմ գործը չի:

\

Իմ աղջիկը դրան մամա չի ասելու, սովորացրել եմ, որ չասի: Էդ էր պակաս մնում, որ էդ կովին իմ աղջիկը մամա ասի: Չէմիչէ, բրդած մածուն: Հեսա մի քիչ էլ անցնի, աղջիկս հ ղի անա, քաղաքում տուն եմ առնելու բերեմ մոտս: Որ հ ղի անա, մարդը էլ բան չի կարա անի, հո չի բաժանվելու: Ես իմ աղջկան դրանց մեջ չեմ թողնի: Հիմա մի բան ասեմ, ուշքներդ կգնա: Հարսանիքից մի օր հետո ասեց կարմիր խնձոր եմ ուղարկում: Սիթիի տոպրակի մեջ մի քանի հատ կարմիր խնձոր լցրած ուղարկել էր: Որ դուք իմ փոխարեն լինեք, կթողնեք ձեր աղջիկը ըտենց բոշայի կողքը մնա ապրի: