Ես ու հարսս հենց սկզբից էլ իրար հետ չենք ունեցել, ես աշխատում եմ էտ ձևական կողմը պահեմ, բայց ինքը ահավոր ա, կարող ա մարդկանց մոտ նենց բաներ անի կամ ասի, որ սաղ շշմած նայեն:
Էտ պահին մեկ էլ հարսս գազազած էկավ: Սաղի մոտ էրեխու ձեռից քաշեց ու տարավ մետներիցս՝ հստակ ցույց տալով, որ չի ուզում, որ էրեխեն հետներս պարի: Սաղ շշմած նայում էին համ մեզ, համ աննոռմալ հարսիս:
Մենք սկզբում վատ զգացինք շատ մեզ, բայց հետո մարդս գնաց ախպոր թոռանը բերեց, սկսեցինք էտ էրեխու հետ պարել: Դաժե էտ էրեխու մերը էկավ, սկսեց հետներս պարել: Հարսս շշմած նայում էր, մանթո էր մնացել: Չէր սպասում, որ մենք էլ ուրիշի հետ կպարնք, քիչ ա, հլը մի բան էլ էտ էրեխու մերը կգա, կպաի հետներս: