Ասում են փողը մարդուն փոխում ա, մարդիկ հարստությունից հղ փանում են: Բայց ես կարող եմ ասել, որ ոչ բոլորին է փողը փոխում: Ծննդատանը հանդիպեցի իմ դասընկերուհուն։ Ժամանակին մենք շատ մտերիմ էինք, բայց դպրոցը ավարտելուց հետո մենք գնացինք տարբեր ճանապարհներով: Ես ամուսնացա, բայց բա ժանվեցի հղիության 6-րդ ամսում։ Իմացա մարդուս դավ աճանության մասին ու չկարողացա ներել: Ծնողներս մա հա ցել էին վաղուց:
Հորս պարտերի պատճառով մեր տունը բանկը վերցրեց: Ես մի կերպ գոյատևում էի, չգիտեի հիմա պուճուրիս ծնվելուց հետո ուր եմ գնալու: Աշխատանք չունեի, հարազատներ չկային: Ծննդատան միջանցքում հանդիպեցի իմ նախկին դասընկերուհուն: Նա վճարովի լյուքս պալատում էր: Մենք գրկախառնվեցինք: Շատ էինք կարոտել իրար: Նա ապրում էր շքեղության մեջ: Ամուսինը նրան շատ էր սիրում ու գնահատում։ Ես ամաչում էի իր արտաքինից։ Աննան շատ խնամված տեսք ուներ: Նա իմացավ իմ կյանքի մասին ու շատ ափսոսաց:
բայց խոստացավ, որ ինձ չի թողնի այդ վիճակում: Մեր փքրիկները նույն օրը ծնվեցին: Երբ դուրս գրվեցինք, նա ինձ տարավ իրենց տուն: Մեծ առանձնատանն էին ապրում: Սենյակ հատկացրին: մեն ինչումմ օգնեց ինձ, այսօր նրա շնորհիվ ես ունեմ բնակարան, աշխատանք և կարողանում եմ հոգալ իմ դստերս կարիքները: Ես երախտապարտ եմ նրան: Եթե նրա նման մարդիկ շատ լինեին, մեր աշխարհում կարիքավոր մարդիկ չէին լինի: Միշտ չէ, որ փողը փչացնում է մարդկանց։