Ամուսնացած օրվանից կիսուրիս հետ եմ ապրում: Ինձ ընդունելա հարազատ աղջկա պես: Արդեն 15 տարիա մենք ապրում ենք կողք-կողքի ու մի օր ինձ թթու խոսք չի ասել, չի ասել աչքիդ վերևն ունք կա: Եղելա, որ վի ճել ենք ամուսնուս հետ, բայց կիսուրս միշտ ինձ ա պաշտպանել; Հիմա ես երկու տղա ունեմ: Ես որ հարս բերեմ, կիսուրիս նման եմ լինելու: Ես միշտ իրա խորհրդով եմ շարժվել ու երբեք չեմ սխ ալվել: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ սենց կիսուրա տվել:
Ամեն օր աղոթում եմ իրա համար: Մեկ-մեկ մտածում եմ, որ կիսուրս իմ կողքին չլիներ, իմ կյանքը էսքան լավ կդասավորվե՞ր: Ամեն հարցում օգնում ա ինձ: Երեխեքիս իմ հետ հավասար պահել ա: Երբ փոքր էին, գիշերները չէին քնում, տանում էր իրա սենյակ ու ինձ ասում էր. դու գնա քնի հանգստացի: Երբեք ինձ ոչ մի բանի համար չի նա խատել: Բոլորս էլ թե րություններ ունենք ու եթե ուզենար նկա տողություն աներ, անպայման մի բան կգտներ ասելու:
Հատկապես, որ սկզբում ես շատ բաներ չգիտեի անել, նույնիսկ ավել բռնել չգիտեի: Դրա կողքին միշտ իմ առավելությունների մասին ա խոսոււմ: Ես պատահական լսեցի, որ հարևանը իրա հարսից էր բո ղոքում, իսկ իմ կիսուրը ինձ էր գովաբանում: Շատ եմ սիրում իմ կիսուրին ու ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ երկար ապրի ու միշտ իմ կողքին լինի: