Երբ տաը չենք լինում, գիտենք, որ քույրս, ով աշխատում է տանից, երբեմն իր ընկերուհիներին է հրավիրում մեր տուն՝ միասին ժամանակ անցկացնելու, և ձեռի հետ էլ աշխատում է։ Դրանից է, որ քրոջս ընկերուհիների հետ լավ հարաբերություններ ունեմ՝ չնայած նան, որ երբեք նրանց այլ աչքով չեմ նայել և ոչ էլ երբևէ կնայեմ։
Մի խոսքով՝ էս քրոջս ընկերուհիների մասին պատմեցի, որ ասեմ, որ էն օրն էղած դեպքը երբեք չեմ մոռանա։ Դրանից ծիծաղելի բան երևի կյանքումս չէր եղել։Ոնց որ արդեն վերևում ասեցի, էն օրը գործից հոգնած գալիս եմ տուն, մտնում եմ սենյակս, մեկ էլ տեսնեմ՝ քրոջս ընկերուհին՝ էս տեսքով նստած է մահճակալիս։ Վայ, նախ շատ վախեցա, հետո էլ լավ կատաղեցի․ ո՞վ էր թույլ տվել, որ իմ սենյակ հասնի էս աղջիկը։
Ինձ տեսնելով՝ սկսեց ծիծաղել, ու պատմեց, որ իրենք կատակի համար նման կերպ շպարվել էին, իսկ երբ զանգը տվել էի, քույրս արագ վազել էր լոգարան՝ լվանալու շպարն, իսկ ինքը, մենակ մնալով և չիմանալով՝ ինչ անել, մտել էր առաջին պատահած սենյակը՝ թաքնվելու։Մի լավ ծիծաղեցինք։ Էս աղջիկները ինչ ասես, որ չեն անի։