Ես ու հարսս հենց սկզբից էլ լավ հարաբերություններ չենք ունեցել իրար հետ, որովհետև իրա հետ մեղմ ասած անհնար ա էլի: Դե լսեք, մի դեպք պատմեմ, որ իմանաք չեմ չափազանցնում ու նենց չի առանց պատճառի իրա դեմ վատ եմ տրամադրվել: Ուրեմն ծնունդս էր ու կոլեկտիվիս հրավիրել էի մի տեղ լավ ժամանակ անցկացնելու, հիմանականում բոլորն ինտելիգենտ կանայք են:
Դե հարսիս էլ էի ասել, որ գա: Էկավ ու իրա հագածը պետք ա տենայիք էլի ասենք: Էնքան կարճ էր հագել հերիք չի, մի բան էլ ոտը ոտին գցեց, նստեց, սաղ էղած-չէղածը ցուցադրեց: Էլ չեմ ասում, որ ծամոնն էլ մի կողմից էր լռճցնում:Զգում էի, թե ոնց են կոլեկտիվիս անդամները զարմացած նայում ու քչփչում: Էտ հլը քիչ էր, մի բան էլ ասեց ընթացքում ինձ՝ թռի էն տորթից բեր մի հատ ուտեմ էլի: Այ ըտեղ էլ համբերությունս չհերիքեց, ասեցի՝ չափերդ ճանաչի մի հատ:
Սաղ զարմացած նայում էին, ինքն էլ հիստերայի մեջ ընգավ, հելավ, գնաց: Բայց հիմա նենց եմ ամաչում, որ բոլորը տեսան, թե ով ա իմ հարսը: Գիտեմ, որ սաղ հիմա իրա ու մեր մասին են խոսում: Խայտառակ էղա: