Ամուսնությունից հետո էլ առաջ էլ սկեսուրս միշտ ակնարկում էր, որ իրեն մամա չասեմ: Էն ժամանակ չէի հասկանում, որ իրոք չի ուզում ասեմ, մտածում էի հակառակն է ակնարկում:Բայց ամուսնությունից հետո մի անգամ իրեն մամա ասեցի ու ինքը կտրականապես արգելեց իրեն մյուս անգամ մամա ասել: Զարմացել էի ու չէի հասկանում ինչի տենց վատ զգաց:
Ամուսնուս հետ խոսեցի, ասեցի, որ նման բան ա եղել, ամուսինս ասեց, որ ոչինչ կարելի ա հասկանալ իրան, հեշտ չի ուրիշ աղջկանից մամա լսելը: Էլի չհասկացա, ասեցի, բայց ինչ կա դրա մեջ, բոլորն էլ ասում են, չասելուց են նեղվում: