Հարսանիքիս ժամանակ հորքուրս միկրոֆոնը վերցրեց ու սկսեց խոսալ. ես ամոթից գետինն էի մտնում իրա ասածներից. տեսեք ինչեր էր խոսում, խնամիները ջղայնացել էին

Որոշ ժամանակ առաջ իմ հարսանիքն էր: Դե հայկական-ավանդական հարսանիք էր: Լավ պատրաստվել էինք, ահագին ծախս էինք արել, որ ամեն ինչ սիրուն լինի: Ամեն ինչ իմ սրտով էր: Մենակ թե հորքուրս հարամ արեց ամեն ինչ, երբ որոշեց, որ իրա հեղինակավոր կարծիքը պիտի 250 հոգու մոտ հայտնի ու նենց անի, որ ես ամոթից գետինը մտնեմ:

Հորքուրս միշտ սիրել ա ուշադրության կենտրում լինել, իրա տեսակետը պարտադրել բոլորին, բայց չէի կարծում, որ հարսանիքիս էլ իրան տենց կպահի: Վեր կացավ, միկրոֆոնը վերցրեց թամադայի ձեռքից ու սկսեց բարեմաղթանք ասել, որը կամաց-կամաց դարձավ ինձ գովել, իսկ հետո էլ արդեն խնամիներին քննադատել ու հաթաթա տալ՝ թե բա, որ մեր աղջկան լավ չնայեք, ձեռքներիցս չեք պրծնի: Հետո էլ թե բա, մենք համաձայն չէինք էս ամուսնությանը, բայց որ ախպորս աղջիկը ուզում էր, ձեն չհանեցինք:

Մի խոսքով հերս հազիվ ա ձեռքից միկրոֆոնը վերցրել: Ամուսինս ու իրա ընտանիքը շատ վիրավորված էին հորքուրցս, որ էդ օրով իրան տենց բաներ թույլ տվեց ու բոլորին ուզում էր ցույց տար, որ մեր կողմն ավելի լավն ա, քան՝ իրանց:Գիշերն էլ, երբ գնացինք տուն, փոխանակ մեր ամենաերջանիկ օրը վայելեինք, զբաղված էինք հարաբերություններ պարզելով ու իրար մեղադրով, թե հորքուրս ինչի էր իրան տենց պահում ու խոսում: