Ամեն մեկին տարբեր գին էր ասում հաևանս ու մեր հաշվին կայֆեր էր անում, տեսեք սաղ շենքով ոնց տեղը դրինք, որ քիչ էր մնում լացեր

Մեր տունը խանութից ահագին հեռու ա ու մենք էլ ամեն անգամ խանութ չգնալու համար լուծում էինք գտել։ Ամբողջ շաբաթվա համար ես կամ հարսս տղուս հետ մեքենայով գնում էինք խանութ ու առևտուր էինք անում։ Ամբքղջ հարևաններով էդ խանութ գնալու դարդից չգիտեինք ինչ անեինք։ Հարևաններից մեկն էլ ասեց, որ հենց մեր տան ներքևի հարևանս որոշելա գարաժում՝ հենց շենքի տակ խանութ բացի։ Դե ես էլ մի քամի անգամ ըտեղով անցել էի ու ամաչում էի հարցնեի, թե ինչ գործ էին դրել մտքներին։ Սա որ խանութը բացեց, ամեն ինչ բերում էր։

Մեր գործն էլ ահագին հեշտացրել էր։ Հարսս շուտ֊շուտ իջնում, բարձրանում էր դրա խանութ, մի բան էլ, որ պետք էր լինում, միամգամից թոռանս էի ուղարկում։ Թոռս էլ ամեն իջնելուց ինձնից փող էր ուզում, որ մառոժնի առներ իրան։ Մի անգամ էլ հարսս էր գնացել ու բարձրանածուց մտքով անցել էր, մառոժնի էր բերել։ Էկավ, ինձ էլ ասեց, որ թանկացրելա։ Ես էլ թոռանս հենց նույն օրը ավելի քիչ էի փող տվել, որ մառոժնին առներ։ Միտս ընկավ, որ դա կարողա ամեն անգամ մի գնոբա ծախում։ Բայց դե կոպեկների համար ուշադրություն չդարձրի։ Մի երկու օր հետո հարևանիս շենքի մոտ տեսա տոպրակներով ու կանչեցի հետս կոֆե խմելու։

Նստած դեսից դենից խոսում էինք, մեկ էլ խոսքը դրա խանութից գնաց։ Ու պարզեցինք, որ մեր բարի հարևանը մեջներս տարներությունա դնում, ապրանքները ամեն մեկիս մի գնովա տալիս։ Հարևանիս հետ գնացի ու եղածը երեսին ասեցի, հարևաններից մի քանիսն էլ ըտեղ էին։ Էդ դրանից հետո, երբ դրա բուտկայի կողքով անցնում եմ նամռոտած դուրսա նայում, որ գոնե մեկը մտնի խանութը, ապրանքը չմնա ու փչանա։