Մեծահասակների և երեխաների իմո ւնիտետի ամրապնդման խառնուրդների երկու բաղադրատոմս 1) Մսաղացի միջով անցկացրեք 1/2 բաժակ չամիչ, 1 բաժակ պոպոկի միջուկ, 0,5 բաժակ նուշ (շատ լավ է ավելացնել սոճու ընկույզ՝ իմո ւնիտետը շատ լավ բարձրացնում է), 2 կիտրոնի կեղև։ Կիտրոնները քամել զանգվածի մեջ, իսկ կեղևն առանձին անցկացնել մսաղացի միջով։ Այնուհետև ավելացրեք 0,5 բաժակ ծիրանի չիր և նույնքան սալորաչիր, 150 գրամ մեղր։ 1-2 օր թրմեք մութ տեղում, պահեք սառնարանում,
մեծահասակները պետք է ընդունեն 1-2 ճաշի գդալ օրական 3 անգամ, երեք տարեկան և մեծ երեխաներին՝ 1 թեյի գդալ օրական 2 անգամ։ 2) 200 գրամ ծիրանի չիր, 200 գրամ սալորաչիր, 200 գրամ թուզ, 200 գրամ պոպոկ, 200 գրամ չամիչ, 200 գրամ մեղր, 1 կիտրոն։ Չրերն ու կիտրոնը կեղևով անցկացնել մսաղացով, զանգվածի վրա լցնել մեղր։ Լցնել բանկայի մեջ և դնել սառնարանում։ Ընդունել ուտելուց առաջ 1 ճ.գ. գդալ :