Վարկի տակ ընկնել ոչ ոք էլ չի ուզում կամ երազում, քանի որ դա իրականում շատ վատ բան է և արժե այդ քայլին գնալ միայն ծայրահեղ իրավիճակներում։ Բայց դե նման իրավիճակը մեզ չշրջանցեց, քանի որ վարկս ստիպված էի վերցնել իմ առողջական խնդիրները լուծելու համար։ Շտապ վիրահատությու էր անհրաժեշտ, որի գումարը տվյալ պահին ոչ աշխատել, ոչ պարտքով վերցնել չէի կարող։h
Մի խոսքով՝ վարկս տանում ու փակում էի ամեն ամիս։ Իհարկե, վիրահատությունից հետո ավելի քիչ էի աշխատում, ավելի քիչ էի վաստակում, բայց դե ամեն բան էլ կարողանում էի գլուխ բերել, ու թեկուզ և ունեցածս վերջին կոպեկներով, բայց վարկս պարտաճանաչ կերպով փակում էի։
Էն օրը էլի վերջին կոպեկներով տարա վարկս մուծելու։ Հերթը ինձ հասավ, անձնագիրս վերցրին, մեկ էլ ասում են՝ բայց Դուք գիտե՞ք, որ վարկ չունեք, Ձեր ողջ վարկը վճարված է։ Վայ, էդ ոնց ուրախացա։ փաթաթվեցի էդ աշխատող աղջկան, սկսեցի լացել։ Հետո իմացա նրանից, որ եղբայրս է ԱՄՆ-ից իմացել այս վարկիս մասին ու վճարել ողջը՝ առանց ինձ նույնիսկ ասելու։
Ախպերս, ապրե՛ս, մեկդ թող հազար դառնա։