Կբաժանվեմ, բայց չեմ թողի, որ երեխես մարդուս ազգանունը վերցնի. չեմ ուզում երեխես ամբողջ կյանքը ամաչի

Ես ու մերս շատ միայն մեկս մյուսին ունենք։ Ժամանակին հորս պատճառքվ ամեն ինչից զրկվեցինք։ Մայրս իրա երջանկությունից, ես էլ՝ իմ մանկությունից։ Հորս երեսից բոլոր բարեկամներն ու ծանոթները մեզանից երես էին թեքել։

Ոչ ոք չէր ուզում ինձ ու մորս օգներ։ Հիշում եմ, թե մերս ինձ ոնց էր թողնում մեր անխիղճ հարևանի մոտ ու մինչև ուշ գիշեր գնում աշխատելու։ Ամբողջ տան հոգս մենակ էր տանում, հետո էլ ինձ պւտի ուսման տար։

Մորս թաց աչքերն ու աշխատելուց կոշտացած ձեռքերը միշտ աչքիս առաջ են ու դա տեսնելուց ամեն անգամ ավելի շատ էի սկսում ատել հորս։ Չէի հասկանում, թե ոնց կարողացավ աղջկան ու մորս պես կնոջը թողնել բախտի քմահաճույքին ու մի օրում անհետանալ։

Շատ տարիներ էին անցել։ Հորս ու իրա հետ կապված շատ բան արդեն ջնջվել էր իմ ու մորս հիշողություններից։ Բայց վերջերս հայտնվելով ամեն բան նորից սկսվեց, մենակ թե էս անգամ ավելի ցավալի ու տհաճ կերպով։

Մի գիշեր, տան զամգը տվեցին ու դուռը երբ բացեցի, խմած ու ճղճղված շորերով մեկը դիմացս կանգնեց։ Չէի ճանաչում, քանի որ հայրս երբ գնաց ես երեք տարեկան էի։ Հետո ինքը ինձ մի կողմ հրելով ներս մտավ ու մորս անունն էր տալիս գոռալով։

Մայրս ինձ ծանոթացրեց հորս հետ ու էդ պահին, երևի կյանքումս ամենամեծ զզվանքը ու հիասթափությունը ապրեցի։ Մենակ ուզում էի բացատրություններ պահանջել՝ իմ ու մորս անիմաստ կորցրած ու դառնությամբ լցված տարիներ համար։

Բայց ինքը ցույց էլ չտվեց, որ ներումա խնդրում կամ, որ մենք իրան պետք ենք։ Միակ բանը, որ ուզում էր տունը ազատելն էր։ Եկել էր ու ինձ ու մորս էդքան տարի անց ուզում էր մեր ծաղկեցրած տնից դուրս հաներ, որ էդ տան վրա մերս օր ու գիշեր քրտինք էր թափել՝ մի բան ունենալու ու ստեղծելու համար։