Եգիպտոս պետքա գնաինք տալս իմացավ ու նենց բան արեց որ մարդս արգելելա շփվի հետներս

Ամուսնացել էինք ու անհամբեր սպասում էի, թե երբ էր տալս ամուսնանալու, թողներ գնար էդ տնից։ Ուրիշները սկեսուրներից են բողոքում։ Ես տալիս ձեռքն էի կրակն ընկել, դրա դարդից էդ տան մեջ հանգիստ շարժվել չունեի։ Ոնց որ գլխիս պահակ լիներ, կերածս հաշվեր, արածներիցս հետո բամբասեր, անուն դներ։ Էն սկեսուրիս կյանքն էլ ընտեղից էր ուտում։ Մեծ կնիկա, հետը մունաթով, չոր խոսում էր հերիք չի, մի հատ էլ արածներն էր երեսով տալիս։

Ինչա, թե մի քանի անգամ մեր ձեռքը չի եղել, իրանից ենք կոմունալի կամ դեղի փող ուզել։ Կտցրած դասատուա, իրան դրելա կիրթ, զարգացածի տեղ։ Մենք էլ իրա մտածելով անգրագետ հետամնացի պես, ոչ մի բանից տեղյակ չենք։ Տունը սաղիս ուզում էր կառավարած լիներ։ Բախտներս բերեց ամուսնացավ֊գնաց։ Չնայած դրանից հետո էլ ամբողջ օրը ստեղա։ Թե ոնց կարողացավ տենց խելացի, ադեկվատ, լավ տղա ճարեր չհասկացա։ Էդ հարիֆն էլ ամբողջ օրը աշխատումա, սրա բերաննա փակում, բայց էլի ուր նստումա մարդուցա բողոքում։ Գնաց մեկի կյանքն էլ մերինի պես դժբախտացրեց։ Էն օրն էլ մեր տունն էր, որ մարդս տոմսերը ձեռքը մտավ տուն։ Ծնումդս անցել էր, բայց նվերս ուշացրել էր։ Եգիպտոսի տոմսեր էր վերցրել, որ հանգստանալու գնայինք։

Ես էլ էդ պահին դրա դեմքին նայեցի։ Նախանձից հազար գույն փոխեց, վերջում էլ մունաթով, նեխած թողեց ռադը քաշեց։ Գնալուս նախօրդ օրը պասպորտս ման եմ գալիս չկա։ Հիշում էի ուր էի դրել, բայց չգիտեմ ոնց կորել էր։ Էդ օրն էլ անտրմադիր զանգում եմ դրան, որ գա։ Սա գալիսա նստումա, ձևերա թափում, թե շատ սրտացավա։ Գնալուց, որ սումկան տալիս եմ ձեռքը ընկնումա ու մեջից 2 օասպորտա ընկնում։ Վերցնում եմ ու տեսնում եմ, որ մեկն իմնա։