Գրածս կարդացեք ու «Սկեսուրացավ»-ից դուրս եկեք տիկնայք․Հերիք եղավ

Մի հատ «Սկեսուրացավ» ֊ից դուրս մի բան ասեմ էլի։ Սիրելի հայոց աշխարհի ազնվական տիկնայք եկեք մի քիչ բարի ու հանդուրժող լինենք էլի մեկս մյուսի նկատմամբ։ Եկեք ոչ թե մեկս մյուսին մեղադրենք, ոչ թե « ճիշտը մի հատա ու իմն է» կարգախոսով առաջնորդվենք, այլ պարզապես սկսենք լսել, հարգել միմյանց։ Վերջապես պիտի հասկանանք, որ կարող է ու շատ հավանական է մենք էլ սխալվենք, որ դիմացինները միշտ չի որ սխալ են իրանք էլ կարող են մեկ մեկ ճիշտ լինել։

Կյանքը շատ կարճ է ,որ կենտրոնանալով կյանքի մանր֊մունր կենցաղային հոգսերի վրա մոռանում ենք ապրել։ Ես իմ սեփական փորձով եմ ասում , կար ժամանակ որ ես էլ ամեն փոքր բանից սթրեսի մեջ էի ընկնում՝ հիմա էլ մեկ մեկ պատահում է, բայց հիմա որ ետ եմ նայում հավատացեք ափսոսում եմ իմ «չապրած» ուղղակի «գոյություն քարշ տված» կյանքի համար։ Այդ ամենի մեղավորը ես եմ ու իմ ճիշտը։ Հիմա արդեն հասկանում եմ, որ պիտի թեթև ապրեի, բայց արդեն 25 տարեկան չեմ, բայց շատ մեծ էլ չեմ։

Գրում է «15 տարի ազգի լավագույն հարս» տիտողոսի համար պայքարող կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ասածս այն է՝ հերիք է տառապեք ու ինքներս ձեզ տանջեք ինչ որ «մեկի սխալի» համար, որը մի քանի տարի հետո ձեր համար «ճիշտ է լինելու»։ Եկեք ինքներս մեզ խոստանանք որ ոչինչ ու ոչ ոք այդքան չարժեն, որ մեր առոջությունը և ժամանակը ծախսենք իրանց ինչ որ բաներ ապացուցելու համար ։Գիտեք կյանքում 2 բան չենք կարող ետ բերել ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ և ԺԱՄԱՆԱԿԸ։ Եկեք կյանքը սկսենք առանց բողոքելու ,բամբասելու և վիճելու։