Այդ մասին պնդում են գենետիկները: Etapa Infantil պորտալը գրում է, որ մայրական կողմի տատիկը շատ մեծ դեր է խաղում երեխաների կյանքում: Նա ոչ միայն իր թոռնիկներին սեր, ջերմություն, խնամք է նվիրում, փոխանցում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, շատ հզոր է նաև նրանց միջև կապը: Իսկ այդ կապը ձևավորվում է գենետիկայի մակարդակով: Հայտնի փաստ է, որ երեխաները գենետիկական նյութեր ժառանգում են ոչ թե ծնողներից, այլ տատիկներից և պապիկներից այնպես, ինչպես ծնողներն իրենց ԴՆԹ-ն ստացել են նախապապերից և նախատատերից: Հենց այդ պատճառով շատ հաճախ թվում է, որ երեխաներն իրենց մահացած հարազատներին են նման:
Մասնագետները պնդում են, որ գենետիկական տեղեկության գերակշռող մասը երեխաները հենց մայրական կողմի տատիկից են ժառանգում: Ընդ որում` անհրաժեշտ է հասկանալ, որ ամեն ինչ միշտ հարաբերական է և յուրաքանչյուր ընտանիք եզակի Է: Երեխան կարող է շատ նման լինել նաև հայրական կողմի տատիկին: Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, իրադարձությունների զարգացումը կանխորոշել հավանաբար շատ բարդ է: Սակայն ծնողների համար կարևոր է գիտակցել, թե ինչ հսկայական դեր են խաղում իրենց հարազատները երեխայի ճակատագրում այն հարցում, ինչն այսօր հաճախ «զգացմունքային ինտելեկտ» են անվանում: Մասնագետների խոսքով` անգամ այն էմոցիաները, որոնք տատիկն ապրել է հղիության ընթացքում, կարող են ազդել իր դստեր երեխաների զարգացման վրա:
Կարևոր է հասկանալ, որ ընտանիքը` ամբողջական օրգանիզմ է և դրա բոլոր անդամները սերտորեն կապված են միմյանց հետ: Գենների և բոլոր այն դրական բաների հետ միասին, որ տեսնում ենք մեր մեջ, մեր երեխաներին և թոռներին փոխանցում ենք մեր հիվանդությունները և վատ սովորությունները, հակումները ու կախվածությունները: Դրանից ելնելով ` մի բան վստահ կարելի է ասել` չի կարելի անտեսել հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Սա ամենավատ անպատասխանատվությունն է, քանի որ դուք կարող եք վնասել ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր ապագա սերունդներին: Հետևաբար հոգացեք ինքներդ ձեր մասին, քանի որ ձեր թոռները միայն կարող են շահել այդ հանգամանքից: