Երբ նշանված էինք միշտ հստակ իմացել եմ, որ ամուսինս ուզումա, որ մենք առանձին ապրենք։ Օիտի ամուսնանայինք ու որոշ ժամանակ ապրեինք ամուսնուս ընտանիքի հետ, մինչև տան հարց լուծեինք։ Բայց հստակ գիտեինք, որ ուզում ենք առանձին ապրել ու վերջ։
Ամուսնությունից մի քանի ամիս չանցած, երբ տան թեմայով խոսեցի ամուսնուս հետ կտրականապես ասեց, որ առանձնանալ չկա, պիտի ապրենք միասին։ Զարմացած նայում էի իրեն, ասում էի, որ մենք տենց չենք պայմանավորվել, որոշել էինք, որ պիտի առանձին ապրենք։ Մի տան մեջ ոնց ենք 7 հոգով ապրելու։ Ասում եմ երկու եղբայր ունես քեզնից փոքր, ոնց ես պատկերացնում հետագան։
Պարզվումա սկեսուրս լավ կարողացելա ամուսնուս համոզի ու բացատրի, որ ճիշտը միասին ապրելն ա ու պետքա ախպերներով իրար թև թիկունք լինեն, ոչ թե ամեն մեկը գնա առանձին ապրի ու կտրվեն իրարից։ Ամուսնուս գլուխը մտել էր, որ եթե առանձնանա ուրեմն կմոռանա ընտանիքը ուրեմն լավ զավակ ու եղբայր չի։ Հիմա էլ հող են առել ու տուն են սարքում արդեն, որ հազար հոգով լցվենք իրար գլուխ ու ապրենք։ Սկեսուրիս ընդամենը մի հարց տվեցի․ ասեցի՝ վաղը եթե մյուս հարսներն էլ գան էս տուն ու մենք հարսներով իրար միս ուտենք, էտ ժամանակ ինչ եք անելու, ի՞նչ խորհուրդ ես տալու տղաներիդ։ Նայեց ինձ շշմած ու չկարողացավ խելքը գլխին պատասխան տալ։ Ասեցի, երբ որ կունենաս էտ հարցի պատասխանը էտ ժամանակ կխոսենք, իսկ հիմա որպես մայր ամեն ինչ պիտի անեիր, որ ամենն տղեդ իրա անկյունը ստեղծեր, ոչ թե նախադրյալներ ստեղծվեին, որ հետագայում սաղի տունը քանդվի ու ասեք հարսներն էին վատը։