Այս բաղադրատոմսը օգնում է լնդերի ցանկացած հիվանդության դեպքում և շատ արագ սպիտակացնում է ատամները, քայքայում է ատամնաքարը և բուժում բերանի փոքրիկ վերքերը։
Այն բուժում է լնդերի բորբոքումը, ատամների արմտաների սևացումից և ցանկացած բերանային հիվանդությունից, ինչպես նաև ազատում է բերանի տհաճ հոտից։
Պետք է պատրաստել մի պարզ մածուկ՝
0,5 թեյի գդալ կերակրի սոդային ավելացրեք 10-20 կաթիլ ջրածնի պերօքսիդ (գնեք դեղատնից) և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Վերջ, մածուկը պատրաստ է։
Ինչպե՞ս ընդունել
Բամբակը թրջեք այդ մածուկի մեջ և մաքրեք ատամները և լնդերը՝ և՛ ներսից, և՛ դրսից։ Կիտրոնը սոդան չեզոքացնում է և հաղորդում թարմություն, սոդան մաքրում է ատամները փառակալումից , իսկ ջրածնի պերօքսիդը ախտահանում և սպիտակացնում է ատամները։
Ատամները ասյ կերպով մաքրելուց հետո, այքան մաքուր կլինեն, որ կփայլեն, ինչպես մարգարիտը, իսկ կիտրոնի հոտը կպարգևի ուրախ տրամադրություն։
Կարելի է ողողել բերանը ջրածնի պերօքսիդի լուծույթով։ 1-3 թեյի գդալ ջրածնի պերօքսիդը խառնեք 50 մլ․ տաք ջրի հետ, բերանի ցանկացած հիվանդության դեպքում։
Դա շատ օգտակար է։ Այդ ժամանակ ատամների սպիտակացման արդյունքը ավելի է ամրապնդվում և ատամները մնում են սպիտակ, անգամ եթե դուք արդեն այն չեք մաքրում բամբակով։ Սակայն ատամների սպիտակ տեսքը ամրապնդելու համար, այս գործընթացը պետք է կրկնել կանոնավոր կերպով։
Ատամները մաքրելուց հետո 15 րոպե ոչնչով չողողեք, ոչինչ չուտեք և չխմեք։