Երազում լացելը լավ խորհուրդ չունի։ Այս երազը հուշում է, որ շուտով վատ լուրեր եք լսելու ձեր ընտանիքի հետ կապված։
Եթե երազում տեսնում եք, որ ուրիշներն են լացում, ապա այդ երազը հուշում է, որ շուտով դուք միանալու եք այն մարդկանց հետ, ում հետ խզել էիք հարաբերությունները։
Երբ նման երազ է տեսնում երիտասարդ կինը, դա հուշում է, որ շուտով վեճ է ունենալու իր սիրելիի հետ, իսկ հաշտեցումը միմիայն հնարավոր կլինի ինքնազոհողության շնորհիվ։