Երեկ սկեսուրս էնքան համոզեց, որ մազերը ներկեմ, ես էլ համաձայնվեցի։ Ալերգիկա շատ վախենում եմ, մի քանի անգամ ռեակցիայի մեջա ընկել։ Բայց որ մերժում եմ մտածումա ես չեմ ուզում իրան օգնած լինեմ։
Երեկ վերցրեցի, որ մազերը ներկեմ, մի քանի րոպե հետո ամբողջ մարմինը կարմրեց, կոկորդը սկսեց խեղդել, վախեցա, միանգամից շտապ օգնություն կանչեցի։
Եկան դեղեր սրսկեցին մի քանի ժամ հետո արդեն լավ էր, բայց ես էի սարսափած։ Հետո էլ կանգնեց ինձ ասեց, մի բանը որ չուզելով անես տենց էլ պետքա լինի։ Ես գիտեմ էլի իմ գլխի գալիքը, բայց ամեն անգամ ինձ գցում եմ կրակը։
Գիշերն էլ աղջիկն էր զանգել ինձ ու ասում էր, որ իմացելա մոր մասին։ Ասեցի դե, որ իմացել ես, գայիր պահեիր մորդ, երկու օրա պառկածա, ես չգիտեմ, որ մեկը անեմ, սկեսուրիս պահեմ, թե երեխեքիս։