Մերոնք ինձ ստիպում էին իրանց ուզած տղայի հետ ամուսնանամ, բայց ես էլ սիրած տղա ունեմ․ պապան տեսավ, որ չեմ համաձայնվում, ինձ տնից հանեց, գիտեր, թե որ դուրսը մնամ, ստիպված համաձայնվելու եմ, բայց տեսեք դրանից հետո ինձ հետ ինչ եղավ, որ հիմա պապաս իրան չի ներում

Ինձ իմ ընկերուհիները որ ասում էին իրանց ծնողները համոզում են իրանց ինչ որ բան անել, ես չէի հավատում, որովհետև ես կյաքնում իմ ծնողից տենց բան չեմ տեսել, հիմա էլ էն որ ասումա գլխիսա փսել իմ ասածը։ Ես չեմ հասկանում ոնց կարա ծնողը ինչ որ բան ստիպի իրա զավակին ցանկությանը հակառակ, հետո էլ թե բա քո լավի համար ենք ասում։

Հեչ տրամաբանական չի, ինձ ցավ եք պատճառում իմ լավի համար, շնորհակալ եմ, բայց չեմ ուզում։ Ուրեմն էս ծնողներս երկար ժամանակ ինձ համոզում էին իմ ընկերոջը թողնել, ու իրանց ասած տղայի հետ շփվել, որովհետև տեսեք տեսեք էդ տղան իրանց լավ ծանոթի տղանա, հարուստա, եսիմ ինչ։

Ես իհարկե չէ էի ասում, իրանց թվում էր, թե որ հրավիրեն մեր տուն, ծանոթացնեն, բան կփոխվի, տեսան որ չեն կարում համոզեն, ինձ տնից հանեցին, թե բա երբ որ մտափոխվես, էդ ժամանակ էլ կգաս, ընկերս էլ որ իմացավ, եկավ ինձ վերցրեց տարավ իրանց տուն։ Ինքը ինչքան ժամանակա ասումա ամուսնանանք, ես ասում էի մերոնց համաձայնությունը ստանանք հետո, դե այ քեզ բան ինձ տնից հանում են, ես էլ հանգիստ իմ սիրած տղայի հետ կամուսնանամ։ Կիսուրս էլ ձեռիցս բաց չի թողնում, ասումա եկել ես, էլ քեզ նման հարսին բաց չեմ թողնի, պիտի պսակվես տղուս հետ։