Հարսս էդքան տարի հետս ապրեց, բայց մեկա ինձ մոր պես չընդունեց: Սկի չեմ ասել աչքիդ վերևն ունք կա: Արդեն որ մեծացա, սկսեցի շատ հարցերում դժվարանալ, հարսս էլ հարս բերեց, երկուսով հասկացա, որ ուզում են իմ հախից գան:1
Տղուս ու թոռանս համոզեցին, որ ինձ տանեն ծերանոց, հետս էլ խոսացին, ասեցի, որ դեմ չեմ, թող տանեն, ավելի լավ կզգամ ինձ, քան էս տան մեջ: Տարան, մի ամիս հետո գիտեք ինչ արեցի:
Սրանք մոռացել էին, էտ տներն ում անունով ա, զարմանում եմ որ հարսս էտ բաները հաշվի չէր առել ու արխային ինձ տնից հանում էր: Ծերանոցում խոսացի, պատմեցի, օպգնեցին ինձ ահագին, իրավաբան վարձեցի թոշակովս ու իրանց տնից հանեցի, ասի գնացեք վարձով կապրեք, ոնց կուզեք ապրեք, տունս ազատեք:
Հիմա այ տենց իրանք գնացել վարձով են ապրում, ես էլ իմ տան մեջ եմ ապրում: էս քայլին չէի գնա, եթե տղես տղա լիներ, հարսս էլ հարս, բայց թող իմանան որ կյանը տենց բանա, ու տարիքով կնկան տնից չեն հանում շպրտում դուրս ինչա թե ծերա արդեն: