Ես միշտ երազել եմ առողջ ու լավ հարաբերությունների մասին: Հիշում եմ, որ դեռ փոքր երեխա էի, բայց հստակ ասում էի, որ առանց սիրելու հաստատ չեմ ամուսնանալու: Վերջապես, ես գտա իմ կյանքի ուղեկցին: Մենք շփվեցինք ու հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված: Արդեն ամեն բան շատ էր հասունացել ու մենք սկսեցինք պլանավորել մեր նշանադրությունը:
Եկավ շատ սպասված օրը: Ամեն բան շատ լավ անցավ, բայց այս դրվագը դաջվել է հիշողությունումս ու չեմ կարողանում մտքիցս հանել: Ապագա կիսուրս նշանադրության օրը մոտեցավ ինձ, ձեռքիցս բռնեց ու մի թաքուն անկյուն տարավ: Նա ժպտալով ասեց. «Աղջիկս, ուրախ եմ շատ, որ մեր հարսը դու ես լինելու, դու ինձ համար թանկ մադ եմ ու ուզում եմ քեզ ոչ որպես կիսուր այլ որպես կին ու մայր խորհուդ տալ:
Միշտ փայփայի ձեր հարբերությունները, սերը ծաղկի նման ա, ջրի այն, որ աճի ու միշտ պտուղ տա, բայց լավ հիշի երբեք, երեբք չփորձես պահել ամուսնուդ մոտդ կամ թելադրել քո կամքը, որքան շատ են թռչունին պահում վանդակում, այնքան շատ է նա տենչում ազատության մասին: Ես ուշադիր լսեցի ապագա կիսուրիս խորհուրդն ու գրկեցի նրան, շնորհակալություն հայտնելով բարի խորհուրդի համար: