Շուտով 60 տարեկան եմ դառնում: Իմ ճակատագիրն էլ սա էր. մենակությունը: Չգտա իմ կեսին, չստացվեց անձնականս դասավորել, ինչ անեմ ուրեծն տենց էր ճիշտ: Ախպորս ընտանիքի հետ եմ ապրում իմ հայրական տանը, հնարավորուոյուն ունենայի իմ անկյունը կստեղծեի ու անհոգ կլինեի եսէլ մյուսներն էլ:
Պատահաբար լսեցի, որ հարսս ու ախպորս աղջիկը ինձնից են խոսում: Ասում էին, որ բեռ եմ իրանց վրա, ինչ անում են ստիպված ինձ էլ են հաշվի սռնում: Մի տեղ ուզում են գնան, փողը չի հերիքում իմ համար էլ տոմս առնեն, ստիպված իրենք էլ չեն գնում և այլն: Հավարո վատ զգացի, որ ինձ բեռ էին համարում:
Ասեմ, որ աշխատում եմ ու երբեք ոտս ոտիս չեմ քցել նստել: Տան վրա եմ ծախսել: Բայց փաստորեն բեռ էի: Չդիմացա էտ խոսակցությանը մեջ ըբկա ու ասեցի, որ իմ հոր տանը ես բեռ չեմ: Եթե բեռ լինեի, պիտի սաղ օրը ձեր հաշվին ապրեի կամ աշխատածս իմ վրա ծախսեի:
Իսլ իրենց էլ ասեցի, որ ազատ են գնան ուր ուզում են առանց ինձ, ես չեմ նեղվի դրանից եփե ասեն գումար չկա երկուոսվ ենք գնում: Բայց նման վերաբերմունքի հաստատ արժանի չեմ, զուտ նրա համար որ չեմ ամուսնացել ու հայրական տնից բացի ուրիշ ապրելու տեղ չունեմ: Վատացել էին, սր իմացան լսել եմ իրենց, ախպերս, որ իմանա երկուսի գլխին նենց օյին կբերի, բայց ես խառնակիչ չեմ, իսկ իրանց վախն էլ լավ բռնեցի: