Ներկայացնում ենք հատված հոդվածից, թե ինչպես է նվազում խտացրած կաթի որակը:
Մինչև 2002 թվականը խտացրած կաթ արտադրողներն ազնիվ էին աշխատում:
Սակայն ապրանքի ինքնարժեքը նվազեցնելու ձգտումը հանգեցրեց հիմնական բաղադրիչ կաթի փոխարինմանը նյութերի, որոնք կարող են որոշակի պայմաններում ձևական պարամետրեր ստանալ յուղայնության, թթվայնության և այլնի տեսքով: Սկսեցին բուսական ճարպեր օգտագործել, հետո՝ պալմայի յուղ, հետո ոչ կոնդիցիոնային ճարպեր… Կաթի փոխարեն չոր կաթ օգտագործվեց, հետո շիճուկ՝ հումքի արտադրության մնացորդներ:
Այդ ամենը ոչ միայն վատացրեց համը, այլև օգտակարությունը վերացրեց:
Հետո ամանների մեջ սկսեցին ճարպի կտորներ լողալ, որոնք ֆիզիկայի օրենքներով վերածվում էին օտար մարմնի: Ավելի հաճախ սկսեցին ամանի պատերին մնացորդներ մնալ:
Ավելի ուշ ընկերոթյունները սկսեցին մթերքը լցնել ժանգոտող թիթեղյա ամանների մեջ:
Առկա նորմատիվներից խուսափողների համար մեկ սողանցք էլ կա՝ դիմացի պիտակի մասում գրում են մեծ ԳՕՍՏ ԻՍՕ 9001-2001: Եվ ահա, խանութներ հասնում է խտացրած կաթ, որը ոչ միայն չի համապատասխանում խտացրած կաթի տարրական կանոններին, այլև վնասակար է օգտագործման համար: Երեխաների մասին՝ էլ չասած…