Սա փորձելուց հետո այլևս ուրիշ թխվածք չեմ պատրաստում.խնձորի կարկանդակ գերմանական բաղադրատոմսով.

Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները. ձու, 5 հատ; կարագ, 100 գ; շաքարի փոշի 200 գ; կիտրոնի կեղև; ալյուր, 250 գ Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է. խնձոր, 4 հատ; ձու 3 հատ; թթվասեր 250 գ; շաքարավազ և դարչին 1 ճ.գ. Փափկած կարագը հարում ենք հարիչով մինչև փարթամ դառնա: Մեկ-մեկ ավելացրեք ձուն և հարեք մինչև փարթամ ու հարթ լինի: Կիտրոնը քերել, խառնել զանգվածի հետ։

Ալյուրը մաղում ենք և լցնում զանգվածի մեջ, հարում ենք հարիչով մինչև հարթ լինի։ Թխման թերթիկը ծածկում ենք պերգամենտով, խմորը հարթեցնում։ Խնձորները կտրատել բարակ շերտերով և մի շերտ դնել խմորի վրա։ Թթվասերը խառնել ձվի, շաքարավազի և դարչինի հետ, հարել զանգվածը մինչև հարթ լինի։ Կարկանդակի վրայի խնձորների վրա թթվասերը հավասարապես քսել։ Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե․ Տորթը հովացրեք, կտրատեք կտորներով և մատուցեք։