Ասեմ, որ ես ու ամուսնուս ընտանիքը շատ լավ հարաբերություններ ունենք: Նույնիսկ մեր ու իրենց տնեցիներն են իրար հետ շատ լավ եղել միշտ: Էտ խնամիական բաները արտահայտված չի էլի: Երբեք խնդիր չենք ունեցել, ցանկացած որոշում էլ հաշտ ու համերաշխ լուծել ենք:-
Վերջերս իմացանք, որ տեգրս ու քույս շփվում են իրար հետ ու շատ լուրջ մտադրություններ ունեն: Ուրախ-ուրախ ասեցին բոլորիս էտ մասին ու ինչ պարզվեց, որ սաղ դեմ են:
Զարմացել էի: Ասում եմ, ոնցա որ իմ ամուսնանալուց ոչ մեկդ դեմ չէիք, հիմա պատճառն ինչա, որ չեք ուզում իրանց միությունը: Կիսուրենքս գիտեք ինչ ասեցին՝ որ մի տան ծառից երկու ծիրան չեն պոկում:
Հերթական սնահավատությունն էր, որ ավելի էին գերադասում, քան երեխեքի զգացմունքները: Ամուսնուս հետ որոշել ենք ամեն ինչ անենք, որ մեր ծնողները համաձայնվեն ու նման սնահավատությունների էլ չհավատան: