Այս եկեղեցին տարվա որոշ եղանակներին «անհետանում» է. ինչի մասին է խոսքը

Շատ գյուղեր ունեցել են և ունեն իրենց եկեղեցիները: Շատ դեպքերում վերացել են գյուղերի եկեղեցիները, իսկ շատ դեպքերում՝ գյուղերը:

Շատերը չգիտեն, որ Քասաղ և Զովունի գյուղերը ժամանակնին եղել են այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Ապարանի ջրամբարը: Ջրամբարի տարածքում դուք կարող եք տեսնել նաև Պողոս-Պետրոս եկեղեցին, որի մեծ մասը տարվա որոշ եղանակներին չի երևում, քանի որ ջրի մակարդակը բարձր է լինում:

Իսկ տարվա մյուս եղանակներին ջուրը նահանջում է` բացելով ճանապարհ դեպի եկեղեցին: Մուգ և բաց գոտիներով կարող եք տեսնել թե ջուրը մինչև ուր է հասնում: