Թեթև, համեղ, անուշաբույր և ախորժելի՝ ծաղկակաղամբով կոտլետներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
ծաղկակաղամբ՝ 500գ
սոխ՝ 2 հատ
վարսակի փաթիլներ՝ 0.5բաժակ
ալյուր՝ 2ճ.գ.
կիտրոն՝ 1-2 կտոր
պաքսիմատ՝ 1 բաժակ
ձեթ՝ 50-70գ
աղ, համեմունքներ
Ինչպես պատրաստել ծաղկակաղամբով կոտլետ.
Ծաղկակաղամբը բաժանել փոքր կտորների: Գցել եռացող ջրի մեջ, ավելացնել կիտրոն և աղ: Եռալու պահից սկսած եփել 5 րոպե:
Դնել քամիչի մեջ, իսկ հետո շատ մանր կտրատել:
Վարսակի փաթիլների վրա եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով և թողնել 10-15 րոպե:
Սոխը կտրատել մանր խորանարդիկների:
Խառնել սոխը, վարսակի փաթիլները, ծաղկակաղամբը, ավելացնել ալյուրը, աղն ու համեմունքները:
Կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել ձեթի մեջ:
Котлеты из цветной капусты: кладезь витаминов
Բարի ախորժակ: