Մեր տակի հարևանը իրա տունը վարձով տվելա ռուս ընտանիքի: Դե գիտեք, հիմա Հայաստանում ինչքան ռուս ընտանիքներ կան ու ամեն մեկը իրանովա, սկի չեն էլ շփվում տեղացիների հետ: Ամեն ինչի տեղն էլ գիտեն, ինքնուրույն ամեն հարց լուծում են: Դե շատ լավա իհարկե:s
Հիմա էս մեր նոր հարևաններին մի քանի անգամ եմ տեսել մեր շքամուտքում, ուղղակի բարևել ենք ու անցել: Արդեն մի ամսից ավելա, ինչ մեր շենքում են ապրում ու առանձնապես չենք շփվել ոչ մի հարցով:
Մի քանի օր առաջ մեր դուռը թակեցին, ընտանիքի ամուսինն էր: Ամուսնուս կանչեցի, խոսում էին: Պարզվեց ամուսնուս պես էս ռուն էլ ա ծրագրավորող: Ամուսնուս հետ մի երկու բառ խոսեցին, ասում էր, որ կուզեն մտերմանալ մեր հետ ու ընկերություն անել, քանի որ ստեղ ծանոթներ չունեն:
Ասեց, որ շաբաթ օրը կինը ընթրիքա ուզում պատրաստի միասին նստենք ու մեզ էլ հրավիրեց: Իրենք էլ մի երեխա ունեն, մենք էլ: Մենք էլ զարմացել էինք շատ, սովորաբար իրենք շատ սառն են, բայց հրավերն ընդունեցինք ու որոշեցինք, որ կփորձենք շփվել, դեմ չենք: Տեսնենք ինչ կստացվի, նորմալ մարդիկ են երևում: