Ծնունդիս օրը զանգել համ աղջկաս էի կանչե, համ էլ փեսուս, էս աղջիկս իմ համար մի հատ ճաշակով վզնոց էր առե, բայց որ ասեմ թե փեսես ինչ էր բերե, ծիծաղներդ կգա․ թեկուզ էս քանի օրը էտ նվերի պատճառով շուտ եմ զարթնում, ռեժիմս կարգավորվելա

Փեսես լավ տղայա, բայց մի տեսակ սիմպատիաս իրա հետ չի բռնում, դե կարայի աղջկաս ավելի լավ տղու հետ ամուսնացնեյի, ավելի հարուստ, բոյով, սիրուն, բայց դե ունենք էն ինչ ունենք։ Մի երկու օր առաջ ծնունդս էր, աղջիկս ու փեսես էլ գիշերով մեր տուն էին եկե, որ ինձ շնորհավորեյին, ամեն մեկն էլ մի հատ նվեր էր բերե։ Մենակ իմանաք փեսես իմ համար ինչ ա առե։s

Մի հատ փոքր, սիրուն շունա բերե։ Բայց դե իբր ես շատ եմ կարում թոռներիս պահեմ, մի հատ էլ էս շանը պահեմ։ Բայց որ ճիշտն ասեմ դեմքով փեսուս շատ ա նման, համ էլ կարելիյա ասել նույն բնավորությունն ունեն։ Երկուսն էլ, որ սոված են լինում, կատաղում են։ Բան չեմ ասե չեմ բողոքե, դե սիրուն չէր լինի, ես համես նամուսով կնիկ եմ, ինչքան էլ նվերը դուրս չգա, չեմ ասի էս ինչ վատն էր։

Ստպված ամեն օր առավոտ շուտ եմ զարթնում, որ շանը հանեմ դուսը զբոսանքի, համ էլ որ երեխեքս ամուսնացե գնացել են, իսկ մարդս էլ աշխատում ա, տունը մենակ եմ մնում, հիմնականում շան հետ եմ զբաղվում, արդեն մի քանի վարժություն սովորացրել եմ։ Խելոք ու լսող ա, եթե իհարկե հաշվի չառնենք, որ սաղ չստերս կրծել ա, իրա պատճառով կոշիկներս դրե պահում եմ։