Սուրճին փոխարինող 7 ուտելիք, որոնք ավելի օգտակար են և թարմացնող

Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս հրաժարվել սուրճից, որպեսզի նվազեցվի սթրեսի մակարդակը։ Բնականաբար մենք բոլորս տարբեր ենք՝ ոմանք իրենց առավոտը չեն պատկերացնում առանց սուրճի, այդ իսկ պատճառով էլ առանց կաֆեինի կյանքի ընտրությունը անհատական մոտեցում է պահանջում։ Բայց ամեն դեպքում, եթե դուք կարծում եք, որ առանց սուրճի չեք կարող արթնանալ և զգալ էներգիայի հոսքը, ապա ձեզ հարկավոր է փորձել նաև ուրիշ տարբերակներ։

Սուրճին փոխարինող 7 ուտելիք, որոնք ավելի օգտակար են և թարմացնող

Շոկոլադ
Մեկ կտոր դառը շոկոլադը սուրճի շատ լավ փոխարինող կարող է լինել։ Կակաոն իր մեջ պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք ակտիվացնում են ուղեղը և մի քանի ժամվա ընթացքում ուժ են հաղորդում մեզ։ Այս փոխարինողը նաև ունի շատ լավ առավելություն՝ այն նպաստում է արյան մեջ «երջանկության հորմոնի»՝ սերոտոինի ավելացմանը։ Այս պատճառով համարձակորեն մի քանի կտոր շոկոլադ կերեք նախաճաշի ժամանակ։ Կարևորը հիշեք, որ այն իր մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակում և պետք չէ այն ուտել դատարկ փորով։

Յոգուրտ
Փորձեք մեկ բաժակ սուրճը փոխարինել ավելի օգտակար յոգուրտով։ Այն իր մեջ պարունակում է մագնեզիում, որը էներգիայի բնական աղբյուր է։ Կարևորը հիշեք, որ նախընտրությունը պետք է տալ առանց լրացուցիչ նյութերի յոգուրտներին, քանի որ մրգային յոգուրտները իրենց մեջ մեծ քանակությամբ շաքար և կոնսերվանտներ են պարունակում։

Ընկույզները հարուստ են վիտամին B-ով և մագնեզիումով, ինչի շնորհիվ այն օգտագործելուց հետո նոր ուժի և էներգիայի հոսք է սկսվում։ Այնուամենայնիվ ընույզ շատ օգտագործել նույնպես խորհուրդ չի տրվում, քանի որ այն իր մեջ շատ կալորիաներ է պարունակում։ Օրեկան խորհուրդ է տրվում 30 գրամ։

Եգիպտացորենի և վարսակի ալյուր
Եգիպտացորենի և վարսակի ալյուր սուրճի շատ լավ փոխարինող է։ Նրա մեջ պարունակվող բարդ ածխաջրերը և մանրաթելերը բարձրացնում են կենսունակությունը, էներգիա են տալիս և բարձրացնում են ուղեղի ակտիվության մակարդակը։

Հատապտուղներ
Թարմ հատապտուղները իրենց մեջ հակաօքսիններ են պարունակում, որը ազդում է ուղեղի և ներվայն համակարգի աշխատանքի վրա և մարդուն դարձնում է ավելի արդյունավետ և էներգիայով լեցուն։

Հավկիթ
Հավկիթները մեկ բաժակ սուրճի շատ լավ փոխարինողներ են։ Նրանք հարուստ են վիտամիններով, ածխաջրերով և պրոտեիններով, այդ իսկ պատճառով էլ այն շուտ վերականգնում է մարդու օրգանիզմը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Խնձոր
Խնձորը պարունակում է ֆրուկտոզ, որը բնական խթանող է և օգնում է մեր օրգանիզմին արթնանալ։ Այս միրգը մեր ուղեղին ստիպում է շոտ արթնանալ։ Բայց պետք է հիշել, որ մեկ խնձորի ազդեցությունը տևում է երկու ժամ։