Տղամարդը գերեզմանների մnտ ջnւր և nւտելիք է թnղնnւմ․ այն, ինչ նա տեuնnւմ է հաջnրդ օրը, իրեն զրկnւմ է խnuելnւ nւնակnւթյnւնից

28-ամյա Կելի Կենինհաուն ապրում է Կավա կղզիում։ Մի օր նա գերեզմանների մոտ նկատեց մի կատվի, որը նստած էր քարերից մեկի մոտ։ Այդ պատկերը չէր կարող որևէ մեկին անտարբեր թողնել։

Երբ Կելին առաջին անգամ տեսավ կատվին, կարծեց, թե նա այնտեղ է ապրում։ Կենդանուն ջուր և սնունդ տվեց և գնաց։

Հաջորդ օրը Կելին նորից մլավոց լսեց․ կատուն նույն տեղում էր, նա նույնիսկ մոտիկ չէր եկել ուտելիքին։

Երբ Կելին որոշեց խնամել կատվին, ուշադիր նայեց և հասկացավ, որ կատուն այնքան էլ նման չէ փողոցում ապրող կենդանու։

Հաջորդ օրը ամեն ինչ կրկնվեց։ Վերջապես կատուն թույլ տվեց մոտենալ իրեն։ Կելին որոշեց հոգ տանել կենդանու մասին։

Բայց ինչ էլ որ անում էր Կելին, կատուն, միևնույնն է, գերեզմանաքարից հեռու չէր գնում։ Միայն մի քանի օր անց տղամարդն իմացավ պատճառը․ այն պահից սկսած, ինչ կատվի տերը լքել է նրան, հավատարիմ կենդանին չի ուզում գնալ տուն։ Նա արդեն մի տարի քնում է հանգուցյալ տիրոջ գերեզմանաքարի մոտ։