Ես ամուսնանալուց հետո ապրել եմ սկեսուրիս ու սկեսրայրիս հետ: Միշտ երազել եմ, որ ամուսնուս հետ առանձին ապրեմ, բայց ամուսինս այդպես էլ ոչ մի կերպ չհամաձայնվեց այդ մտքի հետ:9
Ամուսնությունից երկու տարի հետո սկեսուրս կյանքից հեռացավ ու սկեսրայրս մնաց իմ խնամակալության տակ: Մի կողմից տան հոգսերը, էրեխեքը, մյուս կողմից էլ ինքը:
Բավականին մեծ էր տարիքով, ուտելուց չփչփացնելով էր ուտում, թափում վրան, ես էլ հետը չէի կարում հաց ուտեի, դրա համար մի անկյունում դնում էի իրա համար ուտում էր, կամ էլ մենք ուտում, վերջացնում էինք, հետո նոր ինքն էր ուտում:
Մի օր էլ, երբ առանձին սեղան էի դնում անկյունում սկեսրայրիս համար, ինձ մոտեցավ 4 տարեկան տղաս, նայեց սեղանին, հետո ինձ ու ասաց՝
-Մամ, դու ու պապան որ մեծանաք, մենք էլ ենք սենց առանձին սեղան դնելո՞ւ ձեր համար:
Ձեռքերս թուլացան, աչքերիս սկսեց արցունքները գնալ ու ես հասկացա, թե ինչ եմ անում իրականում, ինչ են տեսնում ու սովորում իմ երեխաները:
Այդ հարցից հետո ամեն բան փոխվեց: Ներողություն խնդրեցի սկեսրայրիցս ու այդ օրվանից բոլորս սկսեցինք մի սեղանի շուրջ հաց ուտել: