Մոդել, հաղորդավոր Անի Քոչարը, որ առաջին ամուսնալուծությունից հետո հաղթահարել է քաղցկեղը, նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրել է.
«Կյանքիս դժվարին օրերը դարձրի մարտահրավեր ու պայքարի, հաղթանակի խթան:
Դառն ու խավար օրերի հաղթահարումը վերածեցի հազարավորների համար պայքարի, չհանձնվելու, չչարանալու լուսավոր օրինակի: Կյանքով քննություն բռնած օրինակ դարձա մոտիվացիայի, անսասան հավատի ու չհանձնվելու:
Չհանձնվելու և վերերկրային հավատի շնորհիվ արդեն որպես 34-35 շաբաթական հղի ողջունում եմ ձեզ ու հավատացնում. սիրեք, շատ սիրեք, հավատացեք ու անչար պայքար մղեք և պտուղները չեն ուշանա»։