Տղուս հարսանիքին շատ երկար ենք սպասել, երազում էի, էտ օրվա մասին։ Բոլորը իրենց տղաներին ամուսնացրել էին, ես էլ սպասում էի, որ մի լավ աղջիկ գտնենք ու իմ տղուն էլ ամուսնացնեմ։ Մի աղջկա հետ էր ծանոթացել, ես որ տեսա միանգամից հավանեցի, շատ լավն էր բարի, հանգիստ, արտաքնապես էլ շատ գեղեցիկ։՝
Տղուս ասեցի, բալես էլ էսկողմ-էնկողմ մի նայիր արի գնանք նշան դնենք մի տարի կանցնի կամուսնանաս։ Տղես լսեց ինձ, բայց ես ինչ իմանայի, որ սենց բան կար։ Հարսանիքից հետո, դե բոլորովս եկանք տուն, որ իրանց օգնենք իրերը հավաքեն ու գնան օդանավակայան։ Հարսս գնաց փոխվեց եկավ, մի հատ բլուզ էր հագել, մեջքը ամբողջությամբ բաց էր։
Էտ ժամանակ ենք տեսել, որ մեջքը ամբողջությամ շռամ էր ու շատ արտահայտիչ։ Տղես մի պահ սարսափած նայեց ինձ, հետո կանչեց սենյակ կնոջը։ Կինը պատմել էր, որ փոքր ժամանկ եռման ջուրը լցվել էր վրան։ Դե արդեն ամուսնացել էին, դրա համար չարժեր կռվել, կամ բաժանվել։ Իհարկե, լավ կլիներ շուտ տեսած լինեինք, բայց դե մարդը թաքցրել էր։