Տատիկս իր ողջ օրն անցկացնում էր մեր ներքևի հարևանի տանը։ Մենք էլ ամբողջ օրը վրան էինք ջղայնանում, թե ինչ գործ ունես էնտեղ, ինչի ես գնում, նստիր քո տանը, հանգիստ ծերությունդ վայելիր։ Իսկ ինքն էլ չէր լսում մեզ, ասում էր, որ կարևոր գործ ունի ու ժամերով անհետանում էր հարևանի տանը։7
Հետաքրքիրն այն է, որ երբ գալիս էր, ուժասպառ էր լինում, նույնիսկ մի սուրճ խմած չէր լինում, այսինքն՝ չէր գնում այնտեղ՝ բամբասելու, այլ ինչ-որ հստակ գործ ուներ։ Հենց դրանից էլ անհանգստանում էի, մտքովս ինչ ասես, որ չէր անցնում։ Ու էդ պատճառով էլ որոշեցի գնալ, վերջնականապես պարզել՝ ինչ է կատարվում այնտեղ և տատիս տուն բերել։
Դուռը բացեցի առանց թակելու, որ հասկանամ՝ ինչ են անում։ Դուռը բացելս ու ապշելս մեկ եղավ։ Տատս ու իր տարիքի մի կին՝ մեր հարևանուհին, նստած էին տանը՝ լուռ գուլպաներ էին գործում։ Անմիջապես հասկացա, որ զինվորների համար է, քանի որ գուլպաները կանաչ էին ու սև։
Գրկել եմ երկուսին էլ, ձեռքերը համբուրել ու լացելով հեռացել։ Տա՛տ ջան, ինչի՞ չէիր ասում, որ սենց լավ բան եք անում։